Բաժիններ՝

ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի Brexit-ից հետո Եվրախորհրդարանի կազմի կրճատումը

ԵՄ-ի ղեկավարները փետրվարի 23-ի գագաթնաժողովում կքննարկեն հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Եվրախորհրդարանում տեղերի թիվը կրճատելու հարցը՝ այն 751-ից իջեցնելով մինչեւ 705:

Այդ մասին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 21-ին հրապարակված նամակում գրել է ԵՄ-ի երկրների ղեկավարներին: «Կարելի է բնական համարել, որ ԵՄ-ի կազմում ավելի քիչ թվով պետությունները նշանակում է ավելի քիչ թվով տեղեր (Եվրախորհրդարանում),-նշել է Տուսկը:-Եվրախորհրդարանը ինքն է հանդես եկել մանդատների թվաքանակը փոխելու առաջարկությամբ»:

Թեեւ Մեծ Բրիտանիան Եվրախորհրդարանում պատգամավորական 73 մանդատ ունի, Տուսկը համաձայն է Brexit-ից հետո պատգամավորների թիվը կրճատել 46-ով՝ «ռեզերվում» եւս 27 տեղ «պահելով» Եվրամիության նոր պետությունների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս