Բաժիններ՝

Ոստիկանությունը մասնակիորեն տարհանել է Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի առաջին թերմինալը

Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի տարածքում անվտանգության ծառայությունները հատուկ գործողություն են անցկացնում այն բանից հետո, երբ տեղեկատվություն է ստացվել, թե մուտքի հատուկ իրավունքներ չունեցող մարդը թափանցել Է անվտանգության գոտու տարածք: Այդ մասին հայտնել է Bild-ը:

Հատուկ գործողության շրջանակներում օդանավակայանի առաջին թերմինալի առանձին գոտիներից ուղեւորների տարհանում է անցկացվել:

Ոստիկանական գործողությունն ներառել է հարյուրավոր ուղեւորների, որոնք գտնվում Էին օդանավակայանում, նշում է հրատարակությունը:

Մայնի Ֆրանկֆուրտի ոստիկանության Twitter-ում ճշտվում է, որ անվտանգության նպատակներով կարգի պահապանները տարհանել են 2-րդ եւ 3-րդ հարկերը առաջին թերմինալի A գոտում: Օդանավակայանում կասեցվել է չվերթների մեկնումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս