Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հերթական անգամ չեղարկել է ԱՄՆ կատարելիք այցը

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը հերթական անգամ չեղարկել է ԱՄՆ կատարելիք իր այցը՝ ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործչին դատական հետապնդման ենթարկելու կոչերի ֆոնին, հայտնում է «Հաարեց» (Haaretz) պարբերականը։

Բեն-Գվիրը հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ոստիկանապետերի գագաթնաժողովում պետք է գլխավորեր պատվիրակությունը։ Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ չնայած մասնակցության նախնական ծրագրերին՝ այցը չեղարկվել է։

Իսրայելցի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել այցի դեպքում Նյու Յորքում նախարարի դեմ սպասվող բողոքի ակցիաների, ինչպես նաև քաղաքային իշխանությունների կողմից նրա ժամանմանը հավանական ընդդիմանալու վերաբերյալ։ Այցը կպահանջեր անվտանգության արտակարգ միջոցառումներ։

Սա քաղաքական գործչի՝ ԱՄՆ կատարելիք այցի չեղարկման արդեն երկրորդ դեպքն է մեկ ամսվա ընթացքում։ Հունիսին նա նախատեսում էր ընտանեկան մասնավոր հանգիստ, սակայն չեղարկել էր այն՝ վիզա ստանալու հետ կապված դժվարությունների պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031