Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Այսօր՝ հուլիսի 4-ին, Լոռու մարզում ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի՝ դանակահարված վիճակում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորները Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրն են։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե որտեղ են նրանք դանակահարվել։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

