
Նիդեռլանդներում կհայտնվի 3D-տպիչով ստեղծված տների թաղամաս

3D-տպիչով ստեղծված բնակելի շենքերը կներկայացվեն արդեն 2019 թվականին: Այդ մասին հայտնել է The Art Newspaper-ը: Նիդեռլանդներում սկսում են 3D-տպիչով ստեղծված բնակելի տների կառուցումը: Բետոնե շարժական տնակները նախագծվել են Հոլանդիայի Էյնդհովենի տեխնիկական համալսարանում, որի ներկայացուցիչները մեկ տարի առաջ Գեմերտում կառուցեցին աշխարհում առաջին 3D-կամուրջը հեծանվորդների համար:
Այն ժամանակ ութմետրանոց կամրջի կառուցման համար պահանջվեց երեք ամիս, իսկ հինգ տնից բաղկացած բնակելի համալիրն ինժեներները պլանավորում են ավարտել մեկ տարում: Թաղամասը կնրեկայացնեն 2019 թվականին: Նախագծով առաջին 3D-տունը կլինի մեկհարկանի եւ եռասենյակ՝ 95 քառակուսի մետր մակերեսով. յուրաքանչյուր նոր տան կառուցվածքը եւ ինտերիերը կբարդանան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: