
Գերմանացի ոստիկանի հարցը՝ Գերմանիա ժամանած թուրք պատգամավորին. «Փող ունե՞ս»

Թուրքիայի Ազգային ժողովի «Հանրապետական ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ-CHP) պատգամավոր Մահմութ Թանալը, չնայած դիվանագիտական անձնագրի առկայությանը, Գերմանիա մուտք գործելիս դժվարություններ է ունեցել:
Թանալը պատմել է, որ չնայած, որ ունի դիվանագիտական անձնագիր Մյունիխի օդանավակայանում գերմանացի ոստիկանի կողմից հարցաքննվել է:
«Անձնագրային ստուգման կետիոստիկանը ինձ հարցրեց, թե ինչ նպատակով եմ եկել Գերմանիա: Ոստիկանին ասացի՝ զբոսնելու համար եմ եկել: Հետո հարցրեց թե որտեղ ես մնալու, ինչքան եմ մնալու, հյուրանոցային ամրագրում ունեմ թե ոչ: Ես Թուրքիայի Հանրապետության դիվանագիտական անձնագիր ունեմ: Գերմանացի ոստիկանը այսպիսի հարցեր տալու իրավունք չունի..Համբերությանս բաժակը լցվեց, երբ հարցրեց, թե գրպանումս փող կա թե ոչ»,-պատմել է թուրք պատգամավոր: