Բաժիններ՝

Կալիֆոռնիայում անտառային հրդեհն ավելի քան 1148 քառ. կմ տարածք է ճարակել և դարձել ռեկորդային

Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհի տարածքը գերազանցել է 1148 քառակուսի կիլոմետրը, այն խոշորագույնն է դարձել ամերիկյան այդ նահանգի արդի պատմության մեջ: Այդ մասին օգոստոսի 6-ին հայտնել է NBC հեռուստաալիքը: Հրդեհը, որի մասին խոսվում է, մոլեգնում է արդեն ավելի քան մեկ շաբաթ. կրակն զգալի տարածք է ճարակել Քոլուզայի, Լեյքի եւ Մենդոսինոյի օկրուգներում:

Կրակը ոչնչացրել է շուրջ 75 բնակելի շենք, գրեթե նույնքան էլ այլ շինություններ, այն նաեւ սպառնում է 11 հազարից ավելի կառույցների: Հրդեհը հաջողվել էտեղափակել միայն 30 տոկոսով: Մինչ այդ Կալիֆոռնիայում ամենախոշոր հրդեհը համարվում էր անցած տարվա դեկտեմբերի 4-ին Վենտուրայի օկրուգում ծագած հրդեհը, որն ստացել էր «Թոմաս» անվանումը: Դրա առավելագույն տարածքը կազմել է 1140,8 քառ. կմ:

Այն ժամանակ տարերքի զոհ դարձավ երկու մարդ, ոչնչացավ ավելի քան հազար տուն: «Թոմասի» պատճառած վնասը կազմեց մոտավորապես 150 մլն դոլար: Կալիֆոռնիայում ներկայում մոլեգնում են տասնյակ անտառային հրդեհներ: Դրանց դեմ պայքարում է ավելի քան 14 հազար հրշեջ: Ընդամենը աղետի գոտուց տարհանվել է մի քանի տասնյակ հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031