Իսրայելում բացահայտվել է կանանց թրաֆիքինգով զբաղվող հանցավոր խումբ
Իսրայելի ոստիկանությունն ավարտել է այն ցանցի գործունեության հետաքննությունը, որի անդամները կանանց հարկադրել են սեռական ծառայություններ մատուցել: Տուժողների հավաքագրումը կատարվել է սոցիալական ցանցերի միջոցով՝ գրասենյակային աշխատանքի առաջարկի պատրվակով։
2025-ի ամռանը սկսված հետաքննությունը ցույց է տվել, որ հանցագործները նպատակաուղղված կերպով փնտրել են խոցելի վիճակում գտնվող կանանց, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող կամ ծանր կենսական պայմաններում հայտնված անձանց։ Հավաքագրումից հետո զոհերին պահել են հարկադրանքի տակ և սպառնալիքների միջոցով ստիպել սեռական ծառայություններ մատուցել։

