Բաժիններ՝

Ճապոնիայում երեք ամսում ավելի քան 71 հազար մարդ է հոսպիտալացվել շոգի պատճառով

Մայիսից մինչեւ օգոստոս Ճապոնիայի ռեկորդային թվով բնակիչներ են հոսպիտալացվել շոգի պատճառով: Օգոստոսի 7-ին այս մասին հայտարարել է երկրի վարչական գործերի եւ հաղորդակցուղիների նախարարությունը: Նախարարության տվյալներով անցած՝ երեք ամսում 71 հազար 266 մարդ է հոսպիտալացվել ջերմահարվածներով, ինչը գրեթե 15 հազարով ավելի է նախորդ ռեկորդից, որը սահմանվել էր 2013 թվականին։

Ինչպես նշել է գերատեսչությունը, անցած շաբաթ 13 մարդ է մահացել եւ 13 հազար 575-ը՝ հիվանդանոցներում հայտնվել երկրի ամբողջ տարածքում հաստատված տապի պատճառով: Տարածաշրջանների մեծ մասում ջերմաչափի սյունը մնում է Ցելսիուսի 34 – 35 աստիճանի նշագծին, որոշ մարզերում պարբերաբար գրանցվում է 40 աստիճան ջերմաստիճան: Անցյալ տարի շոգի պատճառով Ճապոնիայում մահացել է 44 մարդ, տասնյակ հազարավորներ բնակիչներ հայտնվել են հիվանդանոցներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս