«Ո՞ր դարում ենք մենք ապրում: Ինչո՞ւ հիվանդանոցում չկա գեներատոր՝ հոսանքազրկման ժամանակ աշխատելու համար»,- զարմանում է մահացած երեխաների տատիկը:
«Հայ-թուրքական հարաբերությունները ևս նպաստել են Եվրախորհրդարանի որոշմանը»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը
Խաղալիքը պատրաստված է պղնձից կեպիի տեսքով՝ «Վերականգնենք Ամերիկայի մեծությունը» (Make America Great Again) մակագրությամբ: Դրա դրվագման համար օգտագործվել է 24-կարատանոց ոսկի:
Ֆլորիդայից մինչև Կալիֆորնիա ամբողջ երկրով մեկ գնորդները հերթ են կանգնում, անգամ վրաններ տեղադրում մեծ խանութների առջև, որոնք խոստանում են մեծ զեղչեր Գոհաբանության օրվա կապակցությամբ:
AzeriLight տիպի նավթի ամենացածր գինը եղել է 2001 թվականին՝ 1 բարելի համար արժենալով 19,5 դոլար, իսկ ամենաբարձր գինը ՝ 2008 թվականին ՝ 149,66 դոլար: Կապված ադրբեջանական նավթի էժանացման հետ անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը, քանի որ Ադրբեջանում գործում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, ինչը հարմարեցվում է նավթի գներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսին՝ եղբոր՝ Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան և Կուբայի բարեկամ ժողովրդին:
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի թաղման արարողությունը կկայանա դեկտեմբերի 4-ին, հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները` վկայակոչելով Կուբայի իշխանություններին:
Անկարայում թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Թուրիայի Միացյալ հեղափոխական կուսակցության անդամների նկատմամբ:
Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի ծանր հանցագործությունների 5-րդ դատարանը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Չաղլար Դեմիրելի նկատմամբ 10-23 տարվա ազատազրկում է պահանջել:
«Այսօր մենք ամրագում ենք ենք, որ նոր թափ ենք հաղորդում աշխարհասփյուռ հայերի ներուժի համադրմանը Հայաստանի տարբեր բնագավառների քաղաքականության մշակման եւ իրականացման գործում: Մենք ոչ թե առանձին ինքնաառաջադրվածների վերահսկողության, այլ սրտացավ եւ խնդիր լուծել կարողացող հայրենակիցների համագործակցության կարիքն ունենք»,- հավելեց Ս. Սարգսյանը:
Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպանական ուժերը` երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը:
Անկարայի Քալեջիք շրջանում երկրաշարժ է գրանցվել:
Ելույթ ունենալով կանանց իրավունքների մասին Ստամբուլում անցկացված վեհաժողովի ժամանակ` Էրդողանը փորձել է հակազդել Եվրոպական խորհրդականի կողմից նախորդ օրն ընդունված ոչ պարտադիր իրագործելի որոշումը, որը պահանջում է դաշինքի երկրներին սառեցնել Միությանն անդամակցելու Թուրքիայի հետ անցկացվող բանակցությունները` հաշվի առնելով Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձից հետո այս երկրի կառավարության կողմից իրականացվող բռնամիջոցները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը բացել իր դռները փախստականների առջև:
Կաստրոյի մահվան լուրը պետական հեռուստատեսությամբ հայտնել է երկրի Պետական խորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն։ Ռաուլ Կաստրոյի հաղորդմամբ՝ Ֆիդելը «մահացել է ուրբաթ երեկոյան»։
Times Higher Education-ը հրապարակել է ցանկ, որը ներկայացնում է, թե որ համալսարաններն են ավարտում աշխատանքի պատրաստ ուսանողներ։ Ցանկը կազմված է 34 երկրների 150 համալսարաններից։ Այն կազմելիս հիմք են ընդունվել 20 երկրների 2500 գործատուների կարծիքներ, թե ինչի վրա են ուշադրություն դարձնում ուսանողներին աշխատանքի ընդունելիս, և որ համալսարաններն են «արտադրում» ամենաշատն աշխատանքի ընդունվող ուսանողները։
«Հայ-ռուսական միացյալ զորախումբը բացառում է ՀՀ տարածք ներխուժումը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ռուսական միացյալ զորախմբի գործառույթներին։
«Չգիտեմ, թե մենք ինչ կանեինք առանց Անտոնիոյի: Մենք ոչ մի գրոշ չունեինք»,-խոստովանել է գյուղի միակ բարի սեփականատեր Մաքսիմինո Սանչեսը:
Թուրքիայի Մարդինի շրջանի Քըզըլթեփեի քաղաքապետ Իսմաիլ Ասըն ձերբակալվել է:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ավելի շատ մտածում է Դոնբասում պատերազմի ավարտի, այլ ոչ թե քաղաքականություն վերադառնալու մասին:
Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Իսլամ Սահիբօղլուն:
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում 2017 թվականին բարձրացնել կենսաթոշակները:
Իրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել, զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորներինը՝ 100-ի:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ է վարել հինգ երկրների առաջնորդների, այդ թվում՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանի հետ:
Մեքսիկայի իշխանությունները հարավային Գերերո նահանգի տարածքում, որտեղ ակտիվորեն գործում են նարկոկարտելները, հայտնաբերել են 17 գերեզմանոց, որտեղ գտնվել է 32 մարդու մարմին, ինչպես նաև 9 գլուխ
Իրանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ` պարզելու ՀՀ քաղաքացիների առկայությունը Իրանում գնացքի բախման հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում:
Ադրբեջանական նավթի վերամշակումը Բելառուսի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում։
Ամենախոշոր նվիրատվությունները, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ժամանակ կատարել են գործարարները, արել են ամերիկաբնակ գործարարներ Անդրանիկ ու Սեդա Բաղդասարյանները և ռուսաստանաբնակ գործարար,
Ռուսաստանը համաձայնել է համատեղ կերպով ֆինանսավորել «Ռեշտ-Աստարա» երկաթուղային ճանապարհը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, հայտնում է ադրբեջանական Report կայքը։ Այս մասին հայտնել է «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը։