Կապված «Արևմուտք-2017» զորավարժությունների հետ՝ Ռուսաստանը պլանավորում է հաջորդ տարի Բելառուսում տեղակայել 80 անգամ ավելի շատ զինվորներ և ռազմական տեխնիկա, քան այս տարի, գրում է Defence24.pl-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի պաշտոնական փաստաթղթերը։
Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր մերժել է կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի պաշտպանության բողոքը, որը խնդրում էր թույլ տալ նրան օրը երկու անգամ զբոսանք կատարել, ինչպես նաև շփվել մամուլի ներկայացուցիչների հետ։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաման է ստորագրել նախարարների նորացված կաբինետի անդամների նշանակման մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այց է կատարում Ադրբեջան։ Ինչպես հայտնում են բելառուսական լրատվամիջոցները, Լուկաշենկոյի ինքնաթիռն արդեն դուրս է եկել Մինսկի օդանավակայանից։
Հայաստանում կարիք չկա երկրորդ պետական լեզվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու մասին խոսակցություններին։
Հյուսիսային Կորեան եռօրյա սուգ է հայտարարել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հյուսիսկորեական Rodong թերթին։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ղեկավար Ռայնս Պրիբասը հայտարարել է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կգնա Կուբայի հետ հարաբերությունները կարգավորման չեղյալ հայտարարման ուղղությամբ՝ առանց երկրի ղեկավարության կողմից որոշակի զիջումների, հայտնում է Fox News-ը։
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ֆիյոնը երեկ հաղթանակ է տարել աջերի և կենտրոնամետների փրայմերիզի երկրորդ փուլում և կառաջադրվի 2017թ. նախագահական ընտրություններում, հայտնում է RIA Novosti-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ղեկավար պաշտոններից ազատել է Անվտանգության դաշնային ծառայության, պաշտպանության նախարարության և ներքին գործերի նախարարության մի շարք աշխատակիցների։
Իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շարունակում է ջանքեր գործադրել՝ Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով համաձայնության գալու վերաբերյալ, չնայած պաշտոնից իր մոտալուտ հեռանալուն, գրում է Washington Post-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչին։
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եվրաինտեգրացումը առաջ էր շարժվում չափազանց արագ տեմպերով, ինչի արդյունքում «ոչ բոլորն էին հասցնում» Գերմանիայի հետևից։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը խիստ քննադատել է Եվրախորհրդարանի որոշումը, որը վճռել էր կասեցնել Եվրամիությանը Անկարայի անդամակցության բանակցությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելիեն Քոնվեյը պատմել է, որ Թրամփը պարբերաբար խոհրդատվության համար դիմում է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամային:
Թուրքիայի և Իսրայելի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Ռեուվեն Ռիվլինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են օրինագիծը, որը արգելում է ազանը բարձրախոսի միջոցով հնչեցնել Իսրայելում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Կուբայի ամենահայտնի ընդդիմադիր շարժումը՝ «Սպիտակ հագած կանայք», 13 տարում առաջին անգամ չեղյալ է հայտարարել իր բողոքի ավանդական ակցիան երկրի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան պատճառով։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը կարողացելէ զգալիորեն առաջանալ քաղաքի արևելյան հատվածի խորքը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո, հայտնում է BBC-ն։
Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ֆիդել Կաստրոյի՝ Կուբայական հեղափոխության՝ վախճանված առաջնորդի լուսանկարները եւ Ազատության կղզու ազգային դրոշները՝ սեւ ժապավեններով, հայտնվել են Հավանայի տների պատշգամբներում, շենքերի եւ գործարար կենտրոնների ճակատներին:
Հայաստանի ֆրանկոֆոն ինքնությունը սկսել է ձևավորվել դեռևս դարեր առաջ, մասնավորապես՝ միջնադարյան պատմության ընթ ացքում, երբ Կիլիկիայի հայկական թագավորությունում ֆրանսերենը հայոց լեզվի հետ մեկտեղ հայոց արքունիքի պաշտոնական գրագրության լեզուն էր:
Նոր հետազոտությունն ուսումնասիրել է կառավարություների եկամուտը և այն համեմատել է աշխարհի ամենաեկամտաբեր բիզնեսների եկամուտների հետ։ «Գլոբալ արդարադատությունն այսօր» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է 100 գլոբալ տնտեսական օբյեկտները։ 100-ից 69-ը ընկերություններ են. ընդամենը 31 երկիր է ներառվել ցանկում
Առանց տնային կենդանու վերջին նախագահն ԱՄՆ-ում Էնդրյու Ջեքսոնն էր, որը երկիրը ղեկավարել է 19-րդ դարի կեսին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրամիության համար իրավահավասար գործընկեր է, այլ ոչ թե «տարածաշրջանային տերություն», ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր ցավակցությունն է հայտնել Կուբայի նախարարների խորհրդի և պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյին՝ կապված Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան հետ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Գերմանիայի Համբուրգ քաղաքում անհայտ անձինք հրդեհել են ցուցադրական տաղավարի շենքը, որտեղ դեկտեմբերի 8-9-ը պետք է կայանար ԵԱՀԿ գագաթաժողովը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
1964 թվականից ԱՄՆ-ում բնակվող Ֆիդել Կաստրոյի քույրը՝ Խուանիտան, ափսոսում է եղբոր մահվան համար, սակայն չի պլանավորում գնալ Կուբա՝ մասնակցելու վերջինիս հուղարկավորությանը:
Նիկարագուան շաբաթ օրը Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ երկրում հայտարարել է 9-օրյա սուգ, հայտնում է RIA Novosti-ն:
Իրանի պետական «Իրանի երկաթուղիների» ղեկավար Մոհսեն Փուր-Սեիդ Աղխայեն հրաժարական է ներկայացրել երկու գնացքների բախումից հետո, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 25-ին:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ընդունել է նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտությունը միայն այն բանից հետ, երբ նրան զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Անկարան լիակատար պատասխանատվություն է կրում մերձավորարևելյան տարածաշրջանում ներկայիս լարվածության համար, շաբաթ օրը հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը: