Թուրքիան պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ` լարվածությունը հաղթահարելու համար

Թուրքական մամուլը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին  հայտնում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն նախնական համաձայնության են եկել 2 երկրների միջև ծագած լարվածությունը կարգավորելու հարցում:

Նշվում է, որ առաջիկա 2 օրվա ընթացքում Թուրքիայից ԱՄՆ-ը պատվիրակություն է մեկնելու։

Հիշեցնենք, որ առանց այդ էլ լարված թուրք-ամերիկյան հարաբերությունները ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ։ Վերջիններիս մուտքը ԱՄՆ-ը արգելվեց։ Որպես պատճառ, առաջ քաշվեց այն հանգամանքը, որ Թուրքիան դեռևս ազատ չի արձակել կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։

Սպիտակ տունը նշել է, որ վերոնշյալ երկու նախարարները զգալի դեր են ունեցել Բրանսոնի ձերբակալման ու կալանավորման գործում։

Haberler

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031