«Մենք պետք է համոզված լինենք, որ Միացյալ Նահանգները միշտ մնում է Հայաստանի լավագույն բարեկամը: Ամերիկայի հայ համայնքը մեր կյանքի, մեր ընտանիքի անբաժանելի մասն է, իսկ հայկական մշակույթը մեր մշակույթի մասը եւ մենք պետք է ամեն ինչ անենք՝ բարդ տարածաշրջանում հայտնված Հայաստանին աջակցելու համար»:
Թուրքիայում 2017 թվականի գարնանը կհրավիրվի սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվե, որը ենթադրում է կառավարման խորհրդարանական կարգից անցում նախագահականին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարտեր Փեյջը RIA Novosti-ի հետ զրույցում պատմել է, որ արևմտյան ընկերությունները հետաքրքրված են ռուսական շուկաներ վերադարձով։
Հարցին, թե բացառվա՞ծ է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց, որ բացառված չէ։ Բայց, ըստ նրա, նման կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետև, եթե Հայաստանի հարևան երկրից հնչում են հայտարարություններ Համբուրգից առաջ, որ միջազգային իրավունքը ոչինչ է, ուժի կիրառումն է կարևոր, և այլն, դրանք արդեն վրիպումներ ու սայթաքումներ չեն, դրանք շատ ավելի կոպիտ խոսքերի կարիք ունեն։
«Առաջինը՝ ես չեմ ասել, թե ռազմական գործողություններն ամբողջությամբ կասեցվել են, ամբողջությամբ դադարել են։ Ես ասել եմ, որ դրանք երեկ կասեցվել են որոշակի ժամանակով, որպեսզի քաղաքացիական բնակչությանն օգնենք հեռանալ, մարդկանց, որոնք ցանկացել են դա անել»,- հայտարարել է նա։
Իրանը կարող է Ադրբեջանի հետ համագործակցություն սկսել ռազմական ոլորտում և անվտանգության հարցերում։
TANAP-ը ամենահաջող նախագծերից է, որն իրականացվում է Թուրքիայի էներգետիկ ռազմավարության շրջանակում։
ՆԱՏՕ-ին միշտ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը, հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են դեռեւս 2014-ի դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում գերի պահվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։
ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, պետք է ամրագրվեն փաստաթղթերով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահի ավտոշարասյան մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կա վիրավոր, հայտնում է թուրքական Haber 7 թերթը։
Մեր՝ գործընկերների հետ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հետ կապված, ամբողջությամբ համընկնում է։
Անկարան Աթենքից ակնկալում է արտահանձնել 8 զինծառայողներին, որոնք Հունաստան էին փախել հուլիսյան ձախողված հեղաշրջումից հետո, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Հուսեին Մյուֆյուօղլուն։
«Օտարերկրյա ներդրողները պետք է իմանան մի բան, եթե նրանք ներդրում են անում Հայաստանում, դրանով ամբողջ աշխարհում դրական իմիջ են ձևավորում իրենց համար, որովհետև 112 երկրներում հայերն անմիջապես դառնում են իրենց պրոպագանդիստները, իրենց քարոզիչները»:
ԵԱՀԿ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համակարգի մշակման վրա։
Եվրամիությունը կարևոր է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը, լրագրողներին ասել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Նախնական տվյալներով՝ Սիրիայի վերականգնման համար անհրաժեշտ է ներգրավել 180 միլիարդ դոլար, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահաների նախաձեռնությամբ երեկ (դեկտեմբերի 8-ին) Համբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը»,- հայտնել է Բալայանը:
2014 թվականից ի վեր ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է շուրջ 50 հազար զինյալի, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցչին։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը նախագահական ընտրարշավի վրա ծախսել է 322 միլիոն դոլար։ Նրա մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը, ծախսել է 565 միլիոն դոլար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ընտրությունների հարցով դաշնային հանձնաժողովին։
Մոսուլը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատելուց հետո անհրաժեշտ է ձևավորել ժամանակավոր բարձրագույն քաղաքական խորհուրդ, որտեղ կներկայացվեն քաղաքի բնակչության բոլոր խավերը, հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Իյադ Ալավին Բաղդադում ԱՄՆ դեսպան Դուգլաս Սիլլիմանի հետ հանդիպմանը։
Թուրքիայի դատախազությունը իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման գործի ուսումնասիրության շրջանակում նախաձեռնել է Ստամբուլի համալսարանի 87 աշխատակիցների կալանքը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
«Հայաստանը կարող է համադրել ԵՏՄ-ի և ԵՄ-ի սերտ կապերը և ցույց տալ, որ պատադիր չէ «կամ-կամ»-ի ընտրությունը»,- այսօր ԱԺ-ում «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա NBC հեռուստաալիքով հեռարձակվող հայտնի The Celebrity Apprentice ռեալիթի շոուի գործադիր պրոդյուսերը։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը՝ վկայակոչելով ալիքի ղեկավարությանը։
ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված իր ելույթում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել ուշադրություն դարձնել սոցցանցերի կեղծ նորությունների վրա, գրում է The Washington Post-ը։
Դիարբեքիրում հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները հանել են հայերեն և ասորերեն լեզուներով գրությունը, որոնք Սուրի քաղաքապետարանի շենքի վրա փակցվել էր նախկին քուրդ քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հանձնարարությամբ, հայտնում է Demokrathaber կայքը։
ԱՄՆ Սենատը երեկ օրինագիծ է ընդունել «Մագնիտսկու օրենքին» գլոբալ կարգավիճակ հատկացնելու օգտին, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում օտարերկրյա քաղաքացիների ու իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք խախտում են մարդու իրավունքները։
Գերմանական դիվանագիտական անձնագրեր ունեցողները Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ենթարկվում են մանրամասն ստուգման հսկիչ կետերում, ինչը պատասխան միջոցառում է դարձել Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Այշա Նուր Բահչեքափըլըի նկատմամբ Գերմանիայում «անհարգալից վերաբերմունքի», հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Գերմանիայի կառավարությունը 150 միլիոն եվրո կծախսի ներգաղթյալներին հայրենիք վերադարձնելու ծրագրի վրա։