Բաժիններ՝

Թրամփը և Մերկելը կոչ են արել կանխել հումանիտար ճգնաժամը Սիրիայում

ԱՄՆ-ը եւ Գերմանիան անհանգստացած են Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության զարգացումից եւ անհրաժեշտ են համարում համաշխարհային հանրակցության միջամտությունն այնտեղ հումանիտար ճգնաժամը կանխելու համար: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

«Երկու երկրների ղեկավարները կոչ են արել միջազգային գործողություններ ձեռնարկել, որպեսզի հումանիտար ճգնաժամ թույլ չտրվի Իդլիբի նահանգում»,- ասված է Սանդերսի հայտարարության մեջ, որը տարածվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է ԳԴՀ-ի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, Մերկելը եւ Թրամփը օգոստոսի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում նաեւ քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ կոչ արել Ռուսաստանին՝ «զսպիչ ազդեցություն գործել սիրիական ռեժիմի վրա, որպեսզի կանխվի հետագա էսկալացումը»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես հայտարարել են, որ մտահոգված են Սիրիայի հյուսիս-արեւելքում իրադրության սրվելու եւ քիմիական զենքի հնարավոր նոր կիրառման կապակցությամբ, ինչի մասին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031