Բաժիններ՝

Թրամփը չեղարկեց Փոմպեոյի այցը Փհենյան՝ ԿԺԴՀ-ից ստացված ագրեսիվ նամակի պատճառով. WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի այցը ԿԺԴՀ այն բանից հետո, երբ նրան են հանձնել Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլի նամակը:

Օգոստոսի 27-ին այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրներ։ Թերթի տվյալներով՝ ուղերձը, որը Թրամփին է հանձնել Փոմպեոն, գրված է եղել «ագրեսիվ ձեւով»:

Նամակի բովանդակությունը չեն հայտնում: Ավելի վաղ Թրամփը Փոմպեոյին խնդրել էր հրաժարվել այս շաբաթ ԿԺԴՀ պլանավորված այցից, քանի որ Վաշինգտոնը բավականաչափ առաջընթաց չի տեսնում Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031