ԵՄ-ն փորձում է վարել հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն
Օգոստոսի 27-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում Եվրոպական պաշտպանական պլանի զարգացման հարցում։
Նա նաև նշել է, որ «եվրոպական պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերում Եվրոպան չպետք է այդքան շատ հույսեր ու վստահություն ունենա Միացյալ Նահանգների հետ»։
Մաքրոնի խոսքերով, «եվրոպական երկրները պետք է ինքնույնաբար զբաղվեն սեփական անվտանգության հարցերով, և դրա համար անհրաժեշտ է այդ հարցում ներգրավել նաև Ռուսաստանին»։
ԵՄ-ն փորձում է հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարել նաև Իրանի հարցում և ուղղակիորեն չհետևել ամերիկյան պատժամիջոցների սահմանման տրամաբանությանը։
Հիշեցնենք, որ օրերս Եվրահանձնաժողովը հավանություն է տվել 18 մլն եվրոյի օգնության առաջին փաթեթի հատկացմանը` Իրանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանն աջակցելու նպատակով։ Պետք է նկատել, որ սա բավական պրագմատիկ դիրքորոշում է, քանի որ ամերիկյան պատժամիջոցներից տուժում են նախ մի շարք եվրոպական ընկերություններ, որոնք տնտեսական շահեր ունեն Իրանում։
Պատրաստեց 168.am-ը։