Եվրամիությունը Ուկրաինայի և Վրաստանի 50 միլիոն քաղաքացիների համար հաստատել է առանց վիզային ռեժիմ: Այս մասին տեղեկացնում է Independent-ը` մասնավորեցենելով, որ առանց վիզային ռեժիմը կվերաբերի 45 միլիոն ուկրաինացիների և 5 միլիոն վրացիների:
Ռուսաստանում հարցաթերթիկների լրացման միջոցով կստուգեն ուսանողների հակվածությունը ծայրահեղականության նկատմամբ։
Համբուրգում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայտնել է, որ, եթե այս ամսվա վերջին նախատեսված՝ Մերձավոր Արևելքի հարցով միջազգային համաժողովը չեղյալ հայտարարվի, ինքը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։
Թուրքիան ներդրել ու շարունակում է լուրջ ավանդ ունենալ Սիրիայում արնահեղության դադարեցման հարցում, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումն այս տարի ցույց տվեց, թե որքան խոցելի է անվտանգության համակարգը ԵԱՀԿ տարածքում։
Derniere heure թերթի տեղեկություններով՝ գրեթե 50 մարդ է ձերբակալվել Բելգիայում, որոնք կասկածվում են Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF)- Challenger շարքի մրցաշարի խաղերի խաղադրույքների հետ կապված խարդախություններ կատարելու մեջ։
«Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ-ում երեկ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Ղազախստանի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչների միջև, հայտնում է ադրբեջանական Report կայքը։
Սիրիացի ապստամբները խնդրում են հնգօրյա զինադադար հաստատել, որպեսզի հնարավորություն ունենան վիրավորներին դուրս բերել Արևելյան Հալեպից, այն բանից հետո, երբ իրենց բոլոր ջոկատները դուրս են բերել պատմական կենտրոնից՝ հին քաղաքից։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները պետք է ավելի բարձր մակարդակի վրա գտնվեն։ Անկարան խնդիրներ չունի Բեռլինի հետ, սակայն մատնանշում է սխալները, որոնք թույլ է տալիս գերմանական կողմը։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը աջակցել է վարչապետ Թերեզա Մեյի կառավարության՝ Եվրամիության կազմից երկրի դուրս գալու պլանին։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է մամուլում ապատեղեկատվության ավելցուկը՝ այն անվանելով «հնարավոր է, վատագույն վնասը, որը կարող են հասցնել ԶԼՄ-ները»։
Չնայած արևելյան Հալեպում ստեղծված մարդասիրական վիճակին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մերժել է Հալեպում հրադադար հաստատելու պահանջները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում հանդիպում կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ և կքննարկի եվրասիական տնտեսական զարգացումը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՏՄ գագաթաժողովի օրակարգը, հայտնում է Կրեմլի կայքը։
Կուբայի ԱԳՆ-ն հուսով է Վաշինգտոնի հետ ստորագրել համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր մինչև ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի հեռանալը, հայտնում է Reuters-ը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Վոստոկ» եւ «Զապադ» հատուկ նշանակության երկու գումարտակների զինծառայողները, գումարտակներ, որոնք տեղաբաշխված են Չեչնիայի Հանրապետությունում, մեկնելու են Սիրիա՝ պահպանելու Հմեյմիմ ավիաբազան: Այս մասին այսօր գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության իրազեկ աղբյուրներին:
Միչիգանի դաշնային դատարանը չորեքշաբթի կասեցրել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ նահանգի տված ձայների հաշվարկը։
Հունաստանում դեկտեմբերի 8-ին սկսվում է համընդհանուր գործադուլ, որին մասնակցելու են արհմիությունների անդամները, պետական և մասնավոր ոլորտի աշխատակիցները, հայտնում է տեղի Ekathimerini պարբերականը։
ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարտեր Փեյջը ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու ռուս գործարարների ու քաղաքական գործիչների հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Ամերիկացի կոնգրեսականներ Էլայջա Քամինգսն ու Էրիկ Սուոլուելը դեմտեմբերի 7-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ են մտցրել օրինագիծ, որը ենթադրում է անկախ հանձնաժողովի ստեղծում, որը պետք է հետաքննի ԱՄՆ ընտրություններին ցանցահենային հարձակումների միջոցով «ՌԴ կառավարության միջամտությունը», հայտնում է Wired պարբերականը։
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 70 չվերթ է չեղյալ հայտարարվել, ևս 17-ը հետաձգվել է: Այդ մասին հայտնում է Gazeta-ն։
Համացանցը ցնցած փոքրիկ Ալեքսանդր Բեյլերյանի հայրը՝ Հայկ Բեյլերյանը, որը ռուսերեն և անգլերեն լեզուներով «Համլետ» էր արտասանում, որդուց նոր տեսագրություն է տարածել, այն վերնագրելով այսպես. «Ինչու չես խոսում հայերեն»: Փոքրիկը պատասխանում է իրեն ուղղված այդ հարցին՝ հայերենով, բոլորին ցանկանալով լավ տրամադրություն:
«Դա միակ օտարերկրյա պաշտոնական աջակցությունն է Ղարաբաղի ժողովրդին: Այդ մարդասիրական օգնության շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, բազմաթիվ ենթակառուցվածքներ վերանորոգվել»:
«Պարզապես հակամարտության պատմությունը ցույց է տալիս, որ հաճախակի շփումները հակամարտող կողմերի միջև թուլացնում են լարվածությունը, կարգավորման հույս են ներշնչում։ Նոր միտումներ կարգավորման գործընթացում չկան, կողմերը համաձայնության չեն գալիս միևնույն հարցերի՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շուրջ։ Այդ անհամաձայնությունների ընթացքում փոխվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»,- ասել է նա՝ շեշտելով, որ ինտենսիվ բանակցություններն են հաջողության հասնելու գրավականը։
Օբամային այնքան հուզած նամակի հեղինակ փոքրիկ Ալեքսը վերջապես հանդիպել է նախագահի հետ:
Շատրվանը պատկանում է Ժնևի ինդուստրիալ ծառայությանը (SIG)՝ պետական էներգտիկական և ջրմուղ ընկերությանը: Եվ այժմ Մարշան առափնյակին տեղակայված վեբ-խցիկի միջոցով այն կարող է իրական ժամանակի ռեժիմով տեղեկատվություն ստանալ իր «խնամարկյալի» մասին:
Google-ն սկսել է «կանաչ» էներգետիկայի բնագավառում ակտիվորեն միջոցներ ներդնել 2010 թվականին, այդ ժամանակից ի վեր ընկերությունն ավելի քան 3,5 միլիարդ դոլար է ներդրել ամբողջ աշխարհում էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտի 20-ից ավելի նախագծերում։
Մարդու իրավունքների միության ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի օգնական Նուման Քուրթուլմուշի դեմ բողոք է ներկայացրել:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում դիտարկում է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի թեկնածությունը:
2016 թվականի վարկանիշի համառոտ թերթիկում տեղ էին գտել 11 անվանակարգորդներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բրիտանական Անկախությանի կուսակցության հիմնադիր Նայջել Ֆարաջը, ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: