Բաժիններ՝

Հրապարակվել է Մակքեյնի հրաժեշտի ուղերձը

Սենատոր Ջոն Մակքեյնի նախկին խորհրդական եւ ընկեր Ռիք Դեւիսը ներկայացրել է ամերիկացի քաղաքական գործչի հրաժեշտի ուղերձը ժողովրդին: Ուղերձի ամբողջական տեքստը հրապարակել է NBC News-ը:

«Մենք կորցնում ենք մեր վեհությունը, երբ հայրենասիրությունը շփոթում ենք վայրենի մրցակցության հետ, որը վիրավորանք, ատելություն եւ բռնություն է սերմանում երկրագնդի բոլոր անկյուններում: Մենք թուլացնում են այն, երբ թաքնվում ենք պարիսպների հետեւում, փոխանակ քանդելու դրանք, երբ կասկածում ենք մեր իդեալների ուժին եւ դրանց չենք վստահում լինելու փոփոխությունների այն մեծ ուժը, որը նրանք միշտ եղել են»,- ասված է նամակում:

Սենատորն ամերիկացիներին հորդորել է չհուսահատվել այն դժվարությունների պատճառով, որոնք ծառանում են երկրի առջեւ, եւ հավատալ ԱՄՆ-ի մեծ ապագային: Մակքեյնն ուղերձում նշել է, որ ցավում է կատարած սխալների համար, սակայն հուսով է, որ երկրի հանդեպ իր սերը կգերազանցի դրանց:

Քաղաքական գործիչը հավելել է, որ իր կյանքի ոչ մի օրը չէր փոխի ինչ-որ մեկի այլ կյանքի լավագույն օրով: «Ամերիկացիները երբեք չեն ընկրկում: Մենք երբեք չենք հանձնվում, մենք երբեք չենք թաքնվում պատմությունից: Մենք պատմություն ենք կերտում: Մնացեք բարով, ամերիկացինե՛ր, թո՛ղ աստված օրհնի ձեզ եւ թո՛ղ աստված օրհնի Ամերիկան»,- նշված է ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս