ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է դեկտեմբերի 10-ի գիշերը Ստամբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը՝ այն որակելով «հրեշավոր և ստոր», հայտնում է TASS-ը։
Ղրղըզստանի ԿԸՀ ղեկավար Նուրժան Շայլդաբեկովան հայտարարել է, որ Ղրղըզստանի Սահմանադրության բարեփոխումները երեկ կայացած հանրաքվեի արդյունքներով համարվում են ընդունված, տեղեկացնում է Interfax-ը։
Ստամբուլում ևս մեկ մարդ է մահացել Բեշիկթաշ շրջանում գտնվող մարզադաշտի հարևանությամբ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ստացած վնասվածքներից։
«Քրդստանի ազատության բազեներ» (ССК) խմբավորումը հայտարարել է, որ ստանձնում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: Պայթյունները խլել էին 38 մարդու կյանք:
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան հանձնարարել է երկրի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիին ձևավորել նոր կառավարություն, հայտնում է ANSA գործակալությունը:
Ավելի քան 10 հազար մարդ է դեկտեմբերի 11-ի գիշերը լքել արևելյան Հալեպի շրջանները, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Անկարան վրեժ կլուծի Ստամբուլի կրկնակի ահաբեկչության զոհերի համար, հայտնում է Reuters-ը:
Թուրքիան ու Ռուսաստանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ցավակցություններն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ կապված Ստամբուլի ահաբեկչությունների հետ, որին զոհ է դարձել 38 մարդ, ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Երեկ Ստոկհոլմի համերգասրահում կայացել է ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և էկոնոմիկայի բնագավառներում Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հաշվարկում է, որ հանրապետությունում անցկացվող հանրաքվեին կմասնակցի ընտրողների ավելի քան 30%-ը:
Արևմտյան կոալիցիայի երկրների ավիացիան ոչնչացրել է ԴԱԻՇ-ի առաջնորդներից Բուբաքեր ալ-Հաքիմի ոչնչացման մասսին:
Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի Vodafone Arena մարզադաշտի հարևանությամբ որոտացած 2 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այսօր:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերն անսպասելի այցով մեկնել է Իրաք: Այս մասին այսօր հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Նվազագույնը 5 մարդ է զոհվել Կահիրեի Սուրբ Մարկոսի ղպտիական ուղղափառ տաճարի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության մարմիններում իր աղբյուրին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի բանակի և ռուսական ավիացիայի գործողությունների հետևանքով Պալմիրայում սպանվել է ԴԱԻՇ-ի ավելի քան 300 գրոհային, որոնք փորձում էին գրավել քաղաքը:
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են հերթական անգամ երկարաձգել երկրում արտակարգ դրության ռեժիմը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները ստիպված են եղել նահանջել սիրիական Պալմիրայից ՌԴ ռազմատիեզերական ուժերի «Տու-22Մ3» ռմբակոծիչների հարվածներից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի ահաբեկչության պատճառով չեղարկել է իր այցը Ղազախստան, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ստամբուլում կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է մինչև 29-ի (նրանցից 27ը՝ ոստիկան), հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով զոհվել է 29 մարդ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը դեմ է արտահայտնվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների կասեցմանը, հայտնում է Welt am Sonntag թերթը:
Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության տարածքում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, հայտնում է novostipmr.com-ը։
Ղրղըզստանում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների (կենեշ) ընտրություններ և սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, հայտնում է Zanoza.kg-ն:
Սիրողական կերպով արված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է երկու երիտասարդ այգում երգում կիթառի նվագակցությամբ, իսկ նրանց երրորդ ընկերը տեսագրում է հեռախոսով:
Թուրքիայի նախագահ Էրդողանին արդեն զեկուցել են տեղի ունեցածի մասին:
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա առնվազն 5 զոհ. հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնում է Ռոյթերզը` Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարակից շրջանում ավտոմեքենայի մեջ ռումբ է պայթել։ Ոստիկանները կանգնեցրել են քաղաքի երթևեկությունը։
«Ամեն դեպքում, կարծում եմ՝ լայնածավալ բախումներ մենք այլևս չենք տեսնելու, թեև նման բախումներ չէինք ակնկալում նաև ապրիլ ամսին»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը:
Աշխարհի տարբեր հատվածներից մասնագետներ, ուսանողներ ու ձեռնարկությունների ղեկավար անձինք վերջերս այց կատարեցին ԱՄՆ-ի Սիլիկոնային հովիտ` սովորելու այստեղ գտնվող բարձր տեխնոլոգիական ընկերությունների գրանցած հաջողություններից: