Ուժի մեջ մտան ՌԴ նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները

Երկուշաբթի ուժի մեջ մտավ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը։ Պատժամիջոցների համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է դեպի Ռուսաստան զենքի ու երկակի նշանակության արտադրանքի արտահանումների համար արտոնագրերի տրամադրման գործընթացը։

Բացառություն է կազմում տիեզերական և քաղավիացիայի ոլորտներում արտահանումների ոլորտը։ Դադարեցվում է նաև Ռուսաստանին ամերիկյան ցանկացած տեսակի աջակցության ցուցաբերման պրակտիկան, բացառությամբ շտապ հումանիտար օգնությունը, սննդի և այլ գյուղատնտեսական ապրանքները։

Ավելին, Ռուսաստանը զրկվում է «ամերիկյան հաստատության կողմից ցանկացած վարկատեսակի, վարկային երաշխավորությունների ու այլ ֆինանսական աջակցությունից»։

Պատրաստեց 168.am-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031