Ռուսաստանը արձագանքում է Վաշինգտոնի պատժամիջոցներին

Ինչպես և ակնկալվում էր, Ռուսաստանը արձագանքելու է Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը: Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ «Ռուսաստանը պրագմատիկորեն և փոխադարձության սկզբունքի հիման վրա կարձագանքի Վաշինգտոնի նոր պատժամիջոցներին»:

Նրա խոսքերով, «Ռուսաստանի հետ ուլտիմատումների լեզվով խոսելու փորձերը անհեռանկարային են»: ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ «դրանով հանդերձ Ռուսաստանը շարունակում է մնալ բաց Վաշինգտոնի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա բնականոն փոխհարաբերությունների կառուցման հարցում՝ իրատեսաբար հաշվի առնելով կողմերի շահերը»:

Պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031