Ռուսաստանի Դաշնության ռազմական ծախսերի բաշխումը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է որոշ տվյալներ երկրի ռազմական բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ ըստ ուղղությունների բաշխվածության:

ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ռուսաստանը ռազմական բյուջեի 2/3 մասը ծախսում է զենքի ու սպառազինությունների մշակման և գնման ուղղությամբ, ինչը կազմում է ողջ ռազմական բյուջեի մեծ մասը՝ շուրջ 70%-ը: Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի ռազմական բյուջեն իր ծախսային ընդհանուր ծավալների հաշվարկով ներկայում աշխարհում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ առաջին դիրքը գլխավորում է Միացյալ Նահանգները:

ՊՆ տեղեկատվությամբ, Ռուսաստանը իր հսկայածավալ ռազմական բյուջեով մտադիր չէ աշխատել «մրցավազքի» սկզբունքով, ինչը կդարձնի առկա ռազմական ռեսուրսների ու կարողությունների կիրառությունը պակաս արդյունավետ. «այդ իսկ պատճառով անհրաժեշտ է գտնել երկրի անվտանգության ապահովման սեփական միջոցներն ու մոտեցումները»:

Հավելենք, որ ՌԴ կառավարության կողմից հաստատված պետբյուջեի համաձայն, 2018թ.  «Ազգային պաշտպանություն» բաժնին հատկացված ծախսերը կազմում են 943.6 մլրդ ռուբլի, «Ազգային անվտանգություն և իրավապահ գործունեություն» բաժնին՝ 1.3 տրլն ռուբլի:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031