Ի՞նչ է ասել Մերկելը Արցախի հակամարտության մասով. պարզաբանում է ԱԳՆ-ն

ԱԳ նախարարության խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին, և ասաց, որ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են և՛ ներդրումներին, և՛ համատեղ ծրագրերին։

«Այս ուղղությամբ հայկական կողմը ներկայացնելու է հստակ առաջարկություններ և ծրագրեր, հանձնառու է եղել այս գործին։ Այցի շրջանակներում քննարկվել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի հարցը, վիզաների ազատականացման հարցը, և ստացել ենք գերմանական կողմի հստակ հավաստիացումները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը, նա ասաց, որ Գերմանիան շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ. «Իսկ դրան հասնելու բանալին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն է։ Ադրբեջան-Արցախ շփման գծի, հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով իրավիճակի սրումը, պատերազմի քարոզչությունը, այլատյացության սերմանումը, մարդկանց միջև շփումների արգելումը պետք է հստակորեն մերժվեն։

Բաքվում կանցլեր Մերկելը շեշտել է նաև մեկ կարևոր հանգամանք, որ պետք է հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներին լուծումներ տրվեն։ Սրանք այն ուղերձներն են, որոնք Մերկելը ներկայացրել է հակամարտության մասով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031