
Հունաստանում ռազմաօդային ուժերի վարժական ինքնաթիռ է կործանվել

Հունաստանի ռազմաօդային ուժերի T-2 վարժական ինքնաթիռն օգոստոսի 28-ի առավոտյան կործանվել է Պելոպոնեսի Սպարտա քաղաքի մերձակայքում. զոհվել է երկու օդաչուներից մեկը: Այդ մասին հայտնել է «Sputnik Հունաստան»-ը:
Երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ինքնաթիռը վարժական թռիչք էր կատարում Կալամատայի օդանավակայանից: Ժամը 8:50-ին (Երեւանի ժամանակով ժամը 9:50-ին) օդաչուները հարկադրված են եղել կատապուլտով դուրս նետվել: Երկրորդ օդաչուն կապվել է զորամասի հետ եւ հայտնել, որ իր հետ ամեն ինչ կարգին է, նրան արդեն վերցրել են: Ընթանում են անձնակազմի հրամանատարի որոնումները, հայտնել է գլխավոր շտաբը:
Մինչդեռ ԶԼՄ-ները հայտնել են, որ հրամանատարին զոհված են գտել: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատումներ դեռեւս չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: