Բաժիններ՝

Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի գագաթնաժողովը սեպտեմբերի 7-ին կանցկացվի Թավրիզում. Mehr

Իրանի, ՌԴ-ի եւ Թուրքիայի եռակողմ գագաթնաժողովը՝ նվիրված Սիրիայի խնդրի կարգավորմանը, սեպտեմբերի 7-ին կանցկացվի իրանական Թավրիզում: Այդ մասին, ինչպես հայտնել է Mehr գործակալությունը, հայտարարել է Թավրիզի նահանգի նահանգապետ Մաջիդ Խոդաբախշը։

«Սիրիայի իրադրության կարգավորման հարցին նվիրված եռակողմ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ, սեպտեմբերի 7-ին կանցկացվի Թավրիզում»,-ասել է Խոդաբախշը: Նա հավելել է, որ «այդ օրն սպասվում է Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաեւ Հասան Ռոուհանիի ժամանումը»:

Գագաթնաժողովը կդառնա եռակողմ ձեւաչափով երրորդ հանդիպումը՝ նվիրված սիրիական ճգնաժամի կարգավորմանը: 2017 թվականի նոյեմբերի 22-ին Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներն առաջին հանդիպումն անցկացրել են Սոչիում: Այս ձեւաչափով հաջորդ հանդիպումն ապրիլի 4-ին կայացել է Անկարայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս