«Թուրքիային պետք են F-35-երը, եթե չստանանք, ինքներս կարտադրենք». Էրդողան

Ցամաքային ուժերի զինվորական ուսումնարանի կողմից Բալըքեսիրում կազմակերպված ավարտական միջոցառման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք կարևոր հայտարարություններով է հանդես եկել:

Նախագահ Էրդողանն անդրադարձել է ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնագրի խախտմանը: Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին մինչ այդ վճարել էր 900 մլն դոլար:

Նա ելույթում նշել է. «Թուրքիային անհրաժեշտ են F-35 կործանիչները: Եթե ստանանք դրանք, ապա դա համաձայնության ապացույցը կլինի, հակառակ դեպքում այլ տեղից կգնենք կամ էլ ինքներս կարտադրենք»:

Նախագահը խոսքում նկատի է առել այն, որ ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) չի վաճառել իրենց, բայց այսօր իրենք են արտադրում դրանք և ահաբեկիչներին դրանցով հարվածում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ դոլարի դիմաց ազգային արժույթի` թուրքական լիրայի փոխարժեքի տատանումներին, Էրդողանը այն համարել է իր երկրի դեմ ուղղված խաղ:

Aksam

Տեսանյութեր

Լրահոս