ՌԴ ԱԳՆ-ն Դոնեցկի հանրապետության ղեկավարի սպանությունը ահաբեկչություն է որակում
Մոսկվայում Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ահաբեկչություն են որակում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
«Սեպար» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Դոնեցկի Հանրապետության ղեկավարի զոհվելու մասին ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր հանրապետության ուժային կառույցների աղբյուրը: Այդ տեղեկությունը հաստատել է ինքնահռչակ հանրապետության ժողովրդական խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:
«Մինսկի պայմանավորվածությունները կատարելու ու ներքին հակամարտության լուծման ուղիներ որոնելու փոխարեն Կիևի պատերազմի կուսակցությունն իրականացնում է ահաբեկչության սցենարը` խորացնելով տարածաշրջանի առանց այդ էլ բարդ իրադրությունը»,- լրագրողներին ասել է Զախարովան:
Նա կոչ է արել միջազգային հանրության հսկողության ներքո այս հանցագործության անաչառ քննություն անցկացնել:
«Միջազգային հանրությունը պետք է պահանջի, և հսկողության տակ առնի այս հանցագործության անաչառ քննությունը, որը տեղի է ունեցել խաղաղ բնակչության աչքի առաջ»,- ասել է նա: