Բաժիններ՝

Չինաստանում ծրագրում են վերացնել ծնելիության սահմանափակումը

Չինաստանի իշխանություններ ծնելիության սահմանափակման լիակատար վերացման ծրագիր են մշակում: Խորհրդարանում՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովում, արդեն ձեռնամուխ են եղել օրինագծի քննարկմանը:

Այդ մասին հայտնել է The Global Times-ը: Ինչպես գրել է թերթը, օրինագծի սեւագիր տարբերակում նշված չեն 2016 թվականից գործող սահմանափակումները՝ ընտանիքում երկու երեխա: Աղբյուրի խոսքով՝ վերանայված փաստաթուղթը կհաստատվի 2020 թվականի մարտին խորհրդարանի լիագումար նիստում:

Դա նշանակում է, որ Չինաստանը շուտով կարող է լիովին վերացնել ընտանիքներում երեխաների թվի սահմանափակումները: Ըստ փորձագետների հայտարարությունների՝ երկրում ժողովրդագրական իրադրությունը վերջին տարիներին խիստ փոխվել է, ուստի պետք է փոփոխություններ կատարվեն ծնելիության պլանավորման քաղաքականության մեջ: Չինաստանն աշխարհի ամենամարդաշատ երկիրն է: 2017 թվականին այնտեղ բնակվում էր շուրջ 1,4 միլիարդ մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս