![](/banners/BeFunky-design.jpg)
Նոր Զելանդիայի ևս մեկ տարածաշրջանի իշխանությունները որոշեցին ագելել տանը կատու պահել
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/945480.jpg)
Նոր Զելանդիայի Հարավային կղզու իշխանություններն առաջարկել են Օմաուն ոչ մեծ ափամերձ քաղաքի բնակիչներին լիովին արգելել տանը կատու պահել՝ վայրի կենդանիներին պաշտպանելու համար։ Ինչպես հայտնել է The Guardian-ը, իշխաննությունների պլանը ենթադրում է, որ կղզում եղած բոլոր ընտանի կատուները կամորձատվեն, կչիպավորվեն եւ կգրանցվեն: Կենդանու սատկելուց հետո դրա տերը չի կարողանա նոր կատու պահել:
Քաղաքի վարչակազմում այս քայլի անհրաժեշտությունը բացատրում են վայրի բնության պաշտպանությամբ. ընտանի կատուները վայրի թռչուններ, սողուններ եւ միջատներ են որսում եւ սպանում: Հարցեր են առաջացնում ոչ միայն կատուները, այլեւ Նոր Զենլանդիա բերված այլ գիշատիչներ՝ որոշ տեսակների առնետներ, պարկամկներ եւ կնգումները: Նոր Զելանդիայի իշխանությունները հուսով են մինչեւ 2050 թվականը լիովին ազատվել այն գիշատիչներից, որոնք եվրոպացի նորաբնակները բերել են մի քանի հարյուրամյակ առաջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: