«,Ասադը հաղթել է քաղաքացիական պատերազմում». Ֆրանսիայի ԱԳ նախարար
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթանակ է տարել քաղաքացիական պատերազմում, բայց դեռեւս խաղաղության չի հասել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան իվ լե Դրիանը:
«Ասադը շահել է պատրերազմը, մենք պետք է դա ընդունենք: Բայց նա չի շահել խաղաղությունը»,- ասել է քաղաքական գործիչը France Inter ռադիոկայանի եթերում:
Նախարարն ընդգծել է, որ Սիրիայում խաղաղությունն անհնարին է առանց միջազգային միջնորդների աջակցությամբ երկրի իրադրության հարցի լուծման: Նրա կարծիքով՝ Սիրիայում կայուն խաղաղության հաստատմանը չի նպաստի նույնիսկ կառավակարան զորքերի կողմից Իդլիբի նահանգը՝ ահաբեկիչների վերջին պատվարը, հսկողության տակ վերցնելը:
Լե Դրիանը հայտնել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակում արծարծել սիրիական խնդրի խաղաղ լուծումը, Փարիզն արդեն ներգրավված է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ բանակցություններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: