
Ալիևը Պուտինի հետ ուզում է քննարկել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը

РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին Բոչարով Ռուչեյում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ավելացնելով, որ նախագահ Պուտինի հետ քննարկելու է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումը:
«Իհարկե, այսօր մենք կքննարկենք նաև հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված հարցերը և տարածաշրջանային խնդիրները: Օրակարգը բավականին ընդլայնված է»,- ասել է Ալիևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Նա վստահություն է հայտնել, որ հանդիպումը երկու երկրների հարաբերությունների զարգացմանը լիցք կհաղորդի:
Ադրբեջանի նախագահն ուշադրություն է դարձրել նաև երկու պետությունների տնտեսությունների դրական տենդենցներին:
«Մենք բավարարված ենք բոլոր ոլորտներում մեր կապերի զարգացման մակարդակով: Հարաբերությունները լիարժեք են զարգանում, շատ արդյունավետ: Դուք նշեցիք ապրանքաշրջանառության ծավալների աճը, ինչը խոսում է երկու երկրների տնտեսությունների դրական տենդենցների մասին, ինչպես նաև այն մասին, որ տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ գոյություն ունի: Վստահ եմ, որ ապրանքաշրջանառությունը պետք է աճի հետագա տարիներին»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը:
Պատրաստեց 168.am-ը