Բաժիններ՝

Մեքսիկայի ծովեզերքի մոտ հարյուրավոր խիստ հազվագյուտ ծովային կրիաներ են սատկել

Մեքսիկայի Օախակայի նահանգում ձկնորսները շուրջ 300 սատկած դեղնականաչ կրիաներ են գտել, որոնք խճճվել էին ձկնորսական ցանցերում: Մի քանի օր առաջ հարեւան Չյապասի նահանգի ափի մոտ եւս 102 սատկած առանձնյակ են հայտնաբերել, տեղեկացնում է  BBC-ին:

Առայժմ պարզ չէ, թե հատկապես ինչպես են սատկել կենդանիները՝ խճճվելով ցանցերում, թե ցանցերում են հայտնվել արդեն սատկած: Պատահարի հանգամանքները պարզելը չափազանց կարեւոր է կենսաբանների համար. դեղնականաչ կրիաներն առանց այդ էլ գտնվում են անհետացման սպառնալիքի տակ: Դրանք Մեքսիկայի ափի երկայնքով ձու են դնում մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Հետաքննությունը հանձնարարված է նահանգի դատախազին: Նրան են միացել նաեւ Մեքսիկայի ռազմածովային ուժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930