
«Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել ցանկացած երկրի հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքի կայքը, Փաշինյանն ընդգծել է, որ շատ զգույշ պետք է լինել՝ հակամարտությունների մասին խոսելիս:
«Պետք է զրուցել մեր տարածշրջանում և ողջ աշխարհում հակամարտության ընդհանուր ընկալման մասին: Մեր դիրքորոշումն է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, խաղաղ բանացկությունների միջոցով:
Միևնույն ժամանակ, համարում եմ, որ բոլոր համամարտությունները եզակի են: Միմյանց նման հակամարտություններ չկան: Շատ զգույշ պետք է լինել՝ հակամարտությունների մասին խոսելիս: Կարծում եմ՝ Հայասատանի դիրքորոշումը հստակ է: Մենք խոսում ենք հակամարտության կարգավորման բանաձևի մասին, որը պետք լինի ընդհանուր՝ բոլոր հակամարտությունների համար և որը կբացառի բռնի կերպով հակամարտության կարգավորումը:
Մենք պատրաստ ենք դրան, Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում և նույնպես պատրաստ ենք աջակցել ցանկացած այլ երկրի, հակամարտության կողմերին՝ բանակցություններ վարելու և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: