Բաժիններ՝

Վրաստանում քառակի կրճատվել է առողջարանների թվաքանակը

 Վրաստանի 102 առողջարաններից մնացել են միայն 24-ը, ընդ որում դրանք էլ այնքան զարգացած չեն, որքան անհրաժեշտ է: Այդ մասին գրել է «Ռեզոնանսի» թերթը:

Վրաստանի առողջարանների ցածր պահանջարկի գլխավոր պատճառը մասնագետները եւ սպառողները համարում են բարձր գները եւ պատշաճ առողջարանային ենթակառուցվածքի բացակայությունը: 

Վրաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Մանանա Ալադաշվիլիի խոսքով՝ պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի բուժական ոլորտում զբոսաշրջության զարգացմանը:

«Վրաստանի 102 առողջարաններից մնացել են միայն 24-ը, ընդ որում դրանք էլ ինչպես հարկն է զարգացած չեն: Սպասարկման որակը բավականին ցածր է»,- հայտարարել է Ալադաշվիլին թերթին տված հարցազրույցում:

Մասնագետները նշում են, որ երկրում, որտեղ այդքան սրընթաց զարգանում է զբոսաշրջությունը, քիչ ուշադրություն են դարձնում բուժական զբոսաշրջության զարգացմանը: Ենթակառուցվածքը զարգացած չէ նույնիսկ այնպիսի հայտնի առողջարաններում, ինչպիսք են՝ Սուրամին եւ Աբասթումանին: Հանգստացողները գանգատվում են գների եւ սպասարկման անհամապատասխանությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս