Ռիո դե Ժանեյրոյում այրվել է Բրազիլիայի Ազգային թանգարանը
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել է Ազգային թանգարանը: Այդ մասին հայտնել է Globo թերթը:
Կրակը բռնկել էսեպտեմբերի 2-ի երեկոյան: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Բռնկման պատճառը դեռեւս չի պարզվել:
«Կորցրել ենք 200 տարվա աշխատանքը, հետազոտություններն ու գիտելիքները»,- գրել է Բրազիլիայի նախագահ Միշել Տիմերը Twitter-ում:
Թանգարանում պահվում էր ավելի քան 20 մլն ցուցանմուշ: Այն հիմնվել էր 1818 թվականին
Պորտուգալիայի թագավոր Ժուան Վեցերորդի կողմից: Թանգարանում ներկայացված էր կենդանիների, հանքանյութերի, պեղածո իրերի, մումիաների, հնդկական ամանեղենի՝ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների խոշորագույն հավաքածուներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: