Բաժիններ՝

Աֆղանստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել

Աֆղանստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք, տուժել ևս երեք մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Աֆղանստանի 1 TV հեռուստաընկերությանը:

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդաչուն և երկու զինծառայող: Ուղղաթիռում եղել է 13 մարդ, այդ թվում՝է 3 օտարերկրացի:

Վթարը տեղի է ունեցել «Շահին» ճամբարի տարածքում, տեղական ժամանակով ժամը 07:00-ին: Նշվում է, որ ուղղաթիռը պատկանել է օտարերկրյա ընկերության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս