Բաժիններ՝

Աշխարհում փախստականների 4 մլն երեխաներ դպրոց չեն հաճախում. ՄԱԿ

Վերջին չորս տարում աշխարհում դպրոց չհաճախող փախստականների երեխաների թիվն ավելացել է 4 միլիոնով: Այս տվյալները տեղ են գտել ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար վարչության՝ օգոստոսի 29-ին Ժնեւում հրապարակված զեկույցում։

«Փախստականների 4 մլն երեխաներ դպրոց չեն հաճախում: Դա նշանակում է, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում նրանց թիվն ավելացել է կես միլիոնով»,-նշել են վարչությունում: Ընդգծվում է, որ աշխարհում այն 19,9 մլն փախստականներից, որոնք գտնվում են այս գերատեսչության հովանու ներքո, 7, 4 միլիոնը դպրոցահասակ երեխաներ են:

Ինչպես նշել է վարչության ղեկավար Ֆիլիպո Գրանդին, դպրոցն այն միակ տեղն է, որտեղ փախստականների երեխաները կարող են առնչվել բնականոն կյանքին: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ են «շտապ ներդրումներ» փախստականների երեխաների ուսուցման գործում, այլապես նրանցից հարյուր հազարավորները «կհամալրեն անհանգստություն հարուցող վիճակագրությունը»:

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար վարչության տվյալներով՝ փախստականների երեխաների 61 տոկոսը հաճախում է տարրական դպրոց, 23 տոկոսը՝ միջնակարգ, եւ նրանց միայն 1 տոկոսը հնարավորություն ունի ստանալ բարձրագույն կրթություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս