Բաժիններ՝

«Լինում են թեթև օրեր, բայց լինում են նաև դժվարին օրեր». Մակրոնը երեխաներին գանգատվել է դեմոկրատական երկրում նախագահ աշխատելու դժվարություններից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի Լավալ քաղաքի Ժյուլ Ռենարի քոլեջ այցելության ժամանակ դպրոցականներին գանգատվել է իր աշխատանքի դժվարություններից: Այդ մասին հայտնել է Le Figaro-ն:

Մակրոնը հայտարարել է, որ ժողովրդավարական երկրում նախագահն արտոնություններ չունի: «Ես կարծում եմ, որ դա, այնուամենայնիվ, պատիվ է: Լինում են օրեր, երբ դա արտոնություն է թվում, իսկ լինում է նաեւ հակառակը: Լինում են թեթեւ օրեր, բայց լինում են նաեւ դժվարին օրեր»,-նշել է պետության ղեկավարը:

Նա հավելել է, որ նախագահը մասնագիտություն չէ: «Նախագահը նա է, ում ընտրել են, դա մանդատ է: Այստեղ անհրաժեշտ են հմտություններ, ինչպես եւ ցանկացած մասնագիտության մեջ, բայց չի կարելի ստույգ ասել, որ դա մասնագիտություն է»,-ամփոփել է Ֆրանսիայի նախագահը:

Նախագահության վերաբերյալ Մակրոնի դիրքորոշումը շատ չի տարբերվում նրա նախորդների հայացքներից, գրում է Le Figaro-ն: Ավելի վաղ աշխատանքի դժվարությունների խոսել են Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս