
Թրամփը մեկնաբանել է Ջոն Քերիի հնարավոր մասնակցությունը նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր բախտը կբերի, եթե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցի 2020 թվականի նախագահական մրցարշավին: Այդ մասին քաղաքական գործիչը սեպտեմբերի 3-ին գրել է Twitter-ում:
«Ես տեսնում եմ, որ Ջոն Քերին՝ Իրանի հետ չեղարկված գործարքի հեղինակը, խորհրդածում է նախագահության համար պայքարելու շուրջ: Իմ բախտը պետք է որ շատ բերի, այդ պարագային իրադրությունը շատ լավ կդասավորվի ինձ համար»,- համոզված է Սպիտակ տան ղեկավարը, որն ավելի վաղ արդեն հայտարարել է երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին օգոստոսի 31-ին չի բացառել, որ կարող է մասնակցել 2020 թվականի նախագահական մրցավազքին, սակայն նշել է, որ դրա մասին խոսելը վաղ է: Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ Կոնգրեսի ընտրությունների վրա, որոնք տեղի կունենան 2018 թվականի նոյեմբերի 6-ին: Հարցին՝ հնարավոր համարում է նա արդյոք իր մասնակցությունը նախագահական մրցարշավին, Քերին ասել է, որ «պլանավորում է շարունակել ակտիվիստ լինել» եւ «պատրաստվում է շարունակել պայքարը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: