
Կիմ Չեն Ունը դադարել է երևալ հանրությանը

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն արդեն կես ամիս է՝ չի հայտնվում հանրության առջեւ: Այդ մասին հայտնել է YTN հարավկորեական հեռուստաալիքը: Ավելի վաղ հյուսիսկորական հեռուստաալիքները հայտնել էին, որ Կիմ Չեն Ունը ստուգելու նպատակով այցելել է շուրջ 30 տնտեսական օբյեկտ:
YTN-ը հիշեցնում է, որ ԿԺԴՀ-ի մամուլն արդեն 15 օր չի լուսաբանում պետության ղեկավարի գործունեությունն այն ժամանակվանից, երբ նա օգոստոսի 21-ին այցելեց բժշկական սարքավորումներ թողարկող ձեռնարկություն եւ մասնակցեց Հյուսիսային Կորեայի ժողովրդական զինված ուժերի նախկին նախարար Կիմ Յոն Չհունի հուղարկավորման արարողությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: