
ՄԱԿ-ում հայտարարել են ԻՊ-ի կողմից քիմիական նյութերի գնման համակարգ ստեղծելու մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծել է քիմիական նյութերի գնման արդյունավետ համակարգ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) ներկայացուցիչ Օլգա Լանչենկոն: Այս գրասենյակը զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զենքի, կազմակերպված հանցագործության, մարդկանց թրաֆիքինգի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարով:
«Մենք գիտենք, որ ԻՊ-ն ստեղծել է քիմիական նյութերի և պայթուցիկ սարքերի այլ բաղադրիչների գնման արդյունավետ համակարգ, և խմբավորումը դրանք աննախադեպ չափերով է ստեղծում», – ասել է Լանչենկոն: