
«Կարող են զոհվել հարյուրհազարավոր մարդիկ». Թրամփ

Հումանիտար աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաեւ Իրանը եւ Ռուսաստանը պետք է հրաժարվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգի ուժային ազատագրումից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Բաշար Ասադը չպետք է անմտորեն գրոհի Իդլիբի վրա»,- գրել է նա իր Twitter-ում:
Թրամփն ընդգծել է. «Ռուսներն ու իրանցիները հսկայական հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ հնարավոր մարդկային ողբերգությանը: Կարող են զոհվել հարյուրհազարավոր մարդիկ»:
«Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Իդլիբի նահանգը ահաբեկչական խմբավորումների վերջին պատվարն է Սիրիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: