
Թալիբները հայտնել են «Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման հիմնադրի մահվան մասին

Աֆղանական «Թալիբան» շարժումը հայտարարել է «Հաքանիի ցանց» խոշոր ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ջալալուդին Հաքանիի մահվան մասին, խմբավորում, որը գործում է Աֆղանստանում ու Պակիստանում:
Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդի հայտարարությունը:
Թալիբների տեղեկատվության համաձայն, նա մահացել է Աֆղանստանում սեպտեմբերի 3-ին:
2015 թվականին ԶԼՄ-ները քանիցս հայտնել Էին նրա մահվան մասին, սակայն տեղեկատվությունը չէր հաստատվում: Ինչպես գրում է AP-ն, վերջին տասը տարում ահաբեկիչը կաթվածահար վիճակում էր, նրա վերաբերյալ հաղորդումներ չկային մոտավորապես յոթ տարի:
«Հաքանիի ցանցը», որը սերտ կապերի մեջ է աֆղանական մյուս ծայրահեղական խմբավորումների, այդ թվում՝ «Ալ Քաիդա»-ի հետ, 2012 թվականին ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: