Ինքնաթիռը, որը Մայնի Ֆրանկֆուրտից ուղևորվում էր չինական Չենդու, ինքնասպանություն գործել ցանկացող ուղևորի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։
Գերմանական մամուլի համաձայն՝ այս տարի 55 հազար ներգաղթյալ ինքնակամ հեռացել է Գերմանիայից և վերադարձել հայրենիք։ Այս մասին գրում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը՝ հղում կատարելով Գերմանիայի փախստականների և միգրացիայի հարցերով դաշնային ծառայությանը։
Գրաֆիկական մանրակերտի վրա երեւում է, որ օդ բարձրանալիս հանրանավի պոչամասը կտրուկ ցած Է իջել: Ընդ որում օդանավը թեքվել է դեպի ձախ, ինչից հետո խորտակվել է ծովում:
Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել են Սիրիայում լայնամասշտաբ հրադադարի հաստատման պլանը, որը ներկայացվելու է Սիրիայում հակամարտող կողմերին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրներին։
Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 43-ը վիրավորվել է։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, հայտնում է Times of India-ն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել իրեն Тwitter-ում ԱՄՆ տնտեսությունում սպառողական վստահության ինդեքսի աճի համար, որը ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել 2016թ. դեկտեմբերին վերջին 15 տարվա համեմատությամբ։
Ոստիկանությունը Նյու Յորքում՝ Trump Tower-ի լոբբիում, կասկածելի փաթեթ էր հայտնաբերել և տարհանել մարդկանց, հայտնում է CBS-ը։
Իրաքցի զինվորականները ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրել են Մոսուլի և քաղաքի արվարձանների մեծ մասը։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ-Ջաաֆարին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցը Փերլ-Հարբոր անվանել է «պատմական արարք», որը ցուցաբերում է հաշտեցման ուժը, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար, հայտնում է The Washington Post-ը։
Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մեքենա է պայթեցվել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրավապահներին։
Կուբայի խորհրդարանն արգելել է օգտագործել վերջերս մահացած Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի անունը փողոցների կամ այլ օբյեկտների անվանակոչման, ինչպես նաև մրցանակների կամ տիտղոսներին անուն շնորհելու նպատակով, հայտնում է BBC-ն։
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին են վկայում առևտրային տվյալները, գրում է Gazeta-ն:
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 29 ավիաչվերթ, ևս մի քանիսը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։
Ռուս փրկարարները 15 զոհի աճյուն են հայտնաբերել Սև ծովում՝ «Տու-154»-ի աղետի վայրում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում աղբյուրին։
Բրիտանացի երաժիշտ Ջորջ Մայքլը իր կյանքի վերջին տարում տառապել է հերոինից ունեցած կախվածությունից, հայտնում է The Telegraph-ը՝ հղում կատարելով աղբյուրին։ Նշվում է, որ Մայքլը մի քանի անգամ հոսպիտալացվել է գերդոզավորման պատճառով։
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կա ուժերի անհամապատասխանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանը «Իսկանդերներ» տրամադրեց, միացյալ խմբավորում ձևավորվեց, ՀՕՊ համակարգ, սա նշանակում է, որ Հայաստանն ունի հզոր գործընկերներ՝ ի դեմս Ռուսաստանի, իսկ մնացած երկրներն իրենց դեռ չեն դրսևորում»։
«Հենց իշխող կուսակցության կազմակերպած սերնդափոխության պատճառով են թուրքական ուժային կառույցները լցվել նմանատիպ տրամադրություններ ունեցող մարդկանցով: Իհարկե, հիմա կարող ենք քննարկել, որ ռուս դեսպանի սպանությունն ամենևին էլ ձեռնտու չէր թուրքական իշխանություններին, բայց երբեմն այդ կառույցներում տեղի են ունենում զարգացումներ, որոնք դուրս են նրանց վերահսկողությունից»:
«Այնպես որ, Հայաստանի կողմից սպասել Բելառուսի նման դեմարշեր, դեռ պետք չէ, եթե հերթական անգամ չսրվի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- գրում է Gazeta-ն:
ՌԴ ՊՆ-ի «Տու-154» ինքնաթիռն ընկել է Սև ծովը ավելի քան 500 կմ/ժ արագությամբ դեպի աջ մանևրելիս, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Մինսկի համաձայնագրերը ամբողջությամբ կյանքի չեն կոչվի, Դոնբասի հակամարտության լուծման համար անհրաժեշտ է ընդլայնել նորմանդյան ձևաչափը։ Նման կարծիք է հայտնել Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշչիկովսկին Wprost պարբերականին տված հարցազրույցում։
Ընդդիմության բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ իրենց հայտնի չէ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ բանակցությունների մասին, հայտնում է Reuters-ը։
Ռուսաստանը կշարունակի ուժեղացնել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով համագործակցությունը Թուրքիայի և Իրանի հետ։ Այս մասին Interfax-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գոհ չէ «Ժողովրդական ճակատից» Արսեն Ավակովի՝ ՆԳՆ-ի ղեկավարի պաշտոնում գտնվելու փաստից և նախատեսում է փոխարինել վերջինիս, կարծում է Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքական զանգվածային լրատվամիջոցներին արգելել են լուսաբանել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։
Մոսկվան կողջուներ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մասնակցությունը ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում, սակայն նրա ներգրավումը Վաշինգտոնի իրավասությունների ներքո է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայերի դեմ ուղղակի ոչինչ չեն արել, բայց միշտ ասում ենք, որ քրդերի դեմ նրանց սկսած «պայքարը» միայն թուրք-քրդական պայքար չէ, այլ թուրքերի և խաչակիրների պայքարն է, որի մասնակիցն են նաև կրոնափոխ հայերը»:
ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը կենսունակ է, դրան այլընտրանք չկա, այն վաղ թե ուշ ուժի մեջ կմտնի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Սևծովյան Ուրեկի հանգստավայրի զարգացման նպատակով կծախսվի ավելի քան 65 մլն լարի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման օպերացիան սկսելուց ի վեր քաղաքը լքել է 132 հազար մարդ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի միգրացիայի հարցերով նախարար Ջասըմ ալ-Ջաֆին։