«Երկրում ոչ մի ճգնաժամ չկա, ամբողջը մանիպուլյացիա է». Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Բեշթեփեյում ելույթ ունենալիս, անդրադարձել է տնտեսության և արտարժույթի վերաբերյալ հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

«Ուշադրություն մի դարձրեք առևտրային կենտրոնների, այստեղի-այնտեղի ձեռնածուներին: Այսուհետ այս երկրում դոլարով, եվրոյով և այլ փոխարժեքներով վարձավճարներ չեն լինելու, փոխարենը լինելու է թուրքական լիրան (խմբ. թուրքական ազգային արժույթ)»:

Թուրքիայի նախագահը սպառնացել է, որ բոլորը պատասխանատվության կենթարկվեն, եթե  հակառակն անեն:

«Սա Թուրքիան է, ոչ թե Ամերիկան: Եվ այստեղ իշխում է թուրքական լիրան: Գնումները նույպես թուրքական լիրայով կկատարեք»- հայտարարել է նա: Էրդողանը նաև ընդգծել է, որ ոչ մի ճգնաժամ չկա, ամբողջը մանիպուլյացիա է:

Տեսանյութեր

Լրահոս