
Տուսկը հայտարարել է, որ Brexit-ի շուրջ գագաթնաժողովը կհրավիրի նոյեմբերի կեսերին

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտադիր է նոյեմբերի կեսերին հրավիրել հանրակցության անդամ 27 երկրների արտահերթ գագաթնաժողով՝ նվիրված ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններին։
«Ես կցանկանայի բանակցություններն ավարտել այս աշնանը, ուստի կառաջարկեմ ղեկավարներին գագաթնաժողովը գումարել մոտավորապես նոյեմբերի կեսերին»,- սեպտեմբերի 19-ին ասել է նա Զալցբուրգում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ երեկոյան բացվելու է Եվրամիության երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: