Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը մտադիր է 2017թ․ առաջին եռամսյակում 12 տոկոսով կրճատել նավթի մատակարարումը Բելառուս, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Լեհական ԶԼՄ-ները հայտնում են, որ Գդանսկի իր բնակարանում մահացած հայտնաբերվել է Պշեմիսլավ Վալենսան՝ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի որդին։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել ֆրանսիական ԶԼՄ-ներին, որտեղ հայտարարել է, թե իրեն հավատարիմ ուժերը «գտնվում են հաղթանակի ճանապարհին», հայտնում է BBC-ն։
Քաղաքական գործիչը 82 տարեկան էր:
Ձյան առատ տեղումները պատուհասել են Թուրքիան՝ կաթվածահար անելով Ստամբուլը, որտեղ անցած գիշեր տեղացել է մոտ 65 սմ ձյուն, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի կապի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ Թուրքիայում ստեղծվել է տեղական որոնողական համակարգ և փոստային ծառայություն, որը համատեղելի է ազգային մշակույթի և արժեքների հետ:
Երուսաղեմում ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 զինծառայող, 15-ը վիրավորվել է:
Պեկինի ոստիկանության նոր ստորաբաժանումը, որի խնդիրներից է շրջակա միջավայրի խնդիրը, կզբաղվի մթնոլորտ վտանգավոր արտանետումների դեմ պայքարով, հայտնել է Չինաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Ցայ Ցին:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «մեծ անհամբերությամբ» է սպասում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպմանը:
Բեռնատարի վարորդի թիրախը եղել է զինվորների խումբը, որն այդ պահին նոր է դուրս եկած եղել ավտոբուսից:
Ֆրանսիական ռազմական գերատեսչությունը պատրաստվում է ուժեղացնել կիբերհարձակումներից պաշտպանությունը, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Թուրքիայի ԱԳՆ-ից աշխատանքից հեռացվել է թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ առնչություն ունեցող 350 դիվանագետ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը էլեկտրականության մատակարարումների հաճախակիացած խափանումների ֆոնին հայտարարել է, որ իր նախարարությունը ԱՄՆ-ից կիբերհարձակումների է ենթարկվել:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ չի կարծում, թե Twitter-ում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի էլեկտրոնային էջը միջազգային քաղաքական հարցերի քննարկման լավ եղանակ է:
Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 79-րդ տարում մահացել է Կուբայի ներքին գործերի նախարար Կառլոս Ֆեռնանդես Գոնդին, հայտնում է BBC-ն:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր պարտականությունները կկատարի այդ պաշտոնում մինչև փետրվարի սկիզբը, գրում է BILD-ը:
Բաղդադի արևելյան շրջանում՝ շուկայից ոչ հեռու, պայթել է պայթուցիկով լի ավտոմեքենա, ինչի հետևանքով սպանվել է 11 մարդ, շատերը վնասվածքներ են ստացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը պարտավորեցրել է Գամբիայում ամերիկյան դեսպանության բոլոր աշխատակիցների ընտանիքների անդամներին արագ հեռանալ այդ արևմտաաֆրիկյան երկրից՝ կապված անկարգությունների ռիսկի հետ, հայտնում է BBC-ն:
Դժվարացել է նաև Բրյուսելի օդանավակայանի աշխատանքը, սառնամանիքի պատճառով փակ է թռիչքուղին:
Դեպքի հետևանքով զոհեր չկան, սակայն բազմաթիվ մարդիկ հոսպիտալացվել են:
Չարագործը հոգևորականներին վնասվածք է պատճառել կոտրած շշի բեկորներով:
Ծրագիրը ներառում է ճանապարհների բացում, քաղաքը ջրով ու էլեկտրականությամբ ապահովում:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության քվեարկությունը կկայանա ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովների ժամանակ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությանը։
Յուրաքանչյուր տարի համացանցում մի նոր տեսագրություն է հայտնվում, որը այնուհետև որպես նոր տենդենց, լայն տարածում է գտնում սոցիալական ցանցերում: Այս տարի այդ տեսագրությունը «մանեքեն չելենջն» էր: Գաղափարն այն էր , որ հարակավոր էր ընդամենը մի քանի վայրկյան քարացած մնալ նկարահանման պահին:
«Սրանք, բնականաբար, ներքին օգտագործման հայտարարություններ են, որպեսզի հասարակությունն ազդակներ ստանա ընտրություններին ընդառաջ, սակայն բազմիցս ասել եմ, որ ԵՄ-ն առաջնորդվելու է նաև ընտրությունների արդյունքներով»,- ասաց Կոնրադ Զաշտովտը։
«Նարնջագույն» մակարդակը նշանակում է, որ եղանակն այնքան վտանգավոր է, որ կա բնական աղետների և վնասների հավանականություն:
Պավել Միխայլովիչ Լիտվինովը սիրում է պատմություններ պատմել։ Օրինակ՝ Հուդզոն գետի վրա գեղատեսիլ վայրերի մասին կամ Նյու Յորքից 40 կիլոմետր հեռու գտնվող Իրվինգթոն քաղաքի մասին, որտեղ նա բնակվում է արդեն 10 տարի։
«Կարծում եմ՝ բանակցություններում կպահպանվեն այն նույն խնդիրները, ինչ եղել են միշտ, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարին իր բացասական հետքերն է թողնում՝ արգելակված բանակցային գործընթացի տեսքով»
«Այլ ընկերություններ եւս հավանաբար կատարում են նմանատիպ հաշվարկներ ու մշակում գործողությունների ծրագիր։ Չէ՞ որ Թրամփը կարող է շատ հետեւողական լինել իր խոստումների հարցում»։
«Առանց որևէ կասկածի կարող ենք ասել, որ շարունակելու է իր գործունեությունը Մինսկի խմբի ձևաչափը, և փորձեր են արվելու կյանքի կոչել Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձեռք բերված պայմանավորվածությունները, և որպես ժամանակավոր լուծում՝ սանկտպետերբուրգյան համաձայնությունների իրականացում»։