Բաժիններ՝

Թուրքիայում սպանել են Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդուն

Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար Իլյաս Իսմայիլովի որդին՝ Իթիմաթ Իսմայիլովը, ով խոշոր գործարար էր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանցի գործարարը զինված հարձակման է ենթարկվել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ֆլորյա թաղամասում գտնվող իր գրասենյակում:

Իթիմաթ Իսմայիլովի սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի նախկին ոստիկանապետ Գյոզալ Դամիրովը, ով ներկայումս նույնպես գործարար է:

Որպես սպանության պատճառ նշվում է Գյոզալ Դամիրովի և սպանվածի միջև եղած լուրջ վեճը:

Սպանության գլխավոր կասկածյալ Դամիրովը 1990-ականներին եղել է Ադրբեջանի ոստիկանապետ և ըստ տեղեկությունների՝ այդ երկրում սառնարանների խոշոր գործարան ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս