
Ֆիլիպիններում առնվազն 15 մարդէ զոհվել սողանքի հետևանքով. «Սինհուա»

Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս 50 հոգի անհայտ կորած է համարվում սեպտեմբերի 20-ի առավոտյան Ֆիլիպինների Սեբու նահանգի Նագա քաղաքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սողանքի հետեւանքով փլատակների տակ է մնացել 25-ից մինչեւ 35 տուն: Իշխանությունները մտահոգված են, որ այնտեղ կարող են լինել տասնյակ մարդիկ: Սողանքի պատճառ են դարձել հորդառատ անձրեւները:
Նշվում է, որ մինչ այժմ հաջողվել է փրկել ու փլատակներից դուրս բերել ութ մարդու: Սողանքի կապակցությամբ տարհանված են տեղի հազարից ավելի բնակիչներ:
Սեպտեմբերի 19-ին տեղեկացվել էր, որ Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի պատճառով զոհվածների թիվը հասել է 81-ի, եւս շուրջ 70 բնակիչների ճակատագիրն անհայտ է մնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: