«Այս ամբողջ ավազակախումբը ակտիվորեն ձգտում է վիժեցնել այն, ինչին փորձում է հասնել նախագահ Թրամփը». Փոմպեո
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, շփումներ պահպանելով ու կոնսուլտացիաներ վարելով Իրանի ղեկավարության հետ, ձգտում է վիժեցնել ԱՄՆ-ի նախագվահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը:
Քաղաքական գործչին այս գնահատականը սեպտեմբերի 19-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում տվել Է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ներկայիս ղեկավար Մայքլ Փոմպեոն: Զրույցից մի հատված զետեղվել է հեռուստաալիքի կայքում։
«Պետքարտուղար Քերին, ըստ երեւույթին, ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել քաղաքական բեմահարթակից: Մի բան է՝ հանդիպել իր վիզավիների հետ, այլ բան՝ վարվել այնպես, ինչպես վարվում են պետքարտուղար Քերին, պետքարտուղարի քաղաքական հարցերով նախկին տեղակալ Ուենդի Շերմանը եւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախկին նախարար Էռնեստ Մոնիսը: Այս ամբողջ ավազակախումբը ակտիվորեն ձգտում է վիժեցնել այն, ինչին փորձում է հասնել նախագահ Թրամփը»,-նշելէ Փոմպեոն:
«Ոչ մի դատապարտելի բան չկա իրանցիների հետ զրույցներ անցկացնելու մեջ, բայց ընդսմին պետք է աշխատել Ամերիկայի օգտին, Ամերիկայի արտաքին քաղաքականության օգտին: Իսկ նրանք դա չեն անում, նրանք աշխատում են իրենց արտաքին քաղաքականության օգտին, որն ԱՄՆ-ինը չէ»,-հավելել է Միացյալ նահանգների պետքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: